Մատչելիության հղումներ

Բրյուսելը գնահատում է Ադրբեջանի դերն Իրանից օտարերկրյա քաղաքացիների տարհանման գործում. Կալլաս


Պաշտոնական Բրյուսելը գնահատում է Ադրբեջանի «կարևոր դերը» Իրանից օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների տարհանման գործում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ պաշտոնյաները քննարկել են իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով ստեղծված անվտանգության իրավիճակը, ընդգծել են հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։

Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Պաշտոնական Բրյուսելը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել։

XS
SM
MD
LG