Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ։ Ես իմ խորը մտահոգությունն արտահայտեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այստեղ իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք և պետք է լիարժեք երաշխիքներ տրամադրի, որ իր մտադրությունները խաղաղ բնույթի են։ Ես համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու և ավելի մեծ վտանգներից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Իրանի հետ Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից գլխավորած բանակցությունները»,- գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր պահանջն է կրկնել, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա։