ԵՄ-ն արտահերթ նիստ է հրավիրում

ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները վաղը կքննարկեն Իրանում ստեղծված իրավիճակը՝ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո:

Սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Կալասը ո՛չ դատապարտել , ո՛չ էլ աջակցություն է հայտնել ԱՄՆ հարվածներին։ ԵՄ փոխնախագահը փոխարենը գրել է, որ Իրանին «չպետք է թույլ տրվի մշակել միջուկային զենք», և կոչ է արել լարվածության թուլացման ու բանակցությունների: