ԱՄՆ-ը «պատերազմի մեջ չէ Իրանի հետ». Վենս

Միացյալ Նահանգները «պատերազմի մեջ չէ Իրանի հետ», NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխնախագահ Վենսը, պնդելով, թե Վաշինգտոնը «պատերազմի մեջ է նրանց միջուկային նկրտումների հետ»։

Վենսը հրաժարվել է 100 տոկոս վստահությամբ պնդել, որ ԱՄՆ -ի գիշերային հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Փոխարենը նա ասել է, որ Միացյալ Նահանգները «հաջողությամբ հետաձգել է» Իրանի միջուկային ծրագիրը, և որ հիմա Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ աշխատելու են Իրանի միջուկային ծրագիրը «առհավետ» ապամոնտաժելու ուղղությամբ։

ԱՄՆ փոխնախագահը նաև ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հիմա հույս ունի գտնել հակամարտության դիվանագիտական լուծում։

«Եթե իրանցիները լուրջ են վերաբերվում դրան, ես երաշխավորում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը նույնպես լրջորեն է տրամադրված»,-ասել է Վենսը։