Բայրամովը մեկնել է Ստամբուլ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախարարը նախատեսում է մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև «նախատեսվում են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ»։

Այսօր Ստամբուլում է Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, նախօրեին էլ Թուրքիա էր այցելել Ադրբեջանի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետի Թուրքիա այցի հիմքում միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն էԱլիևը Կահրամանմարաշում հանդիպել է Էրդողանի հետ