Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող մի քանի օբյեկտների, որոնք, ըստ իսրայելական կողմի, «Հեզբոլա»-ն օգտագործում էր անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, հայտնում է AP-ն։

Իսրայելը հարվածներից առաջ նախազգուշացում էր հրապարակել X-ում՝ հայտարարելով, որ կհարվածի ութ շենքերի չորս վայրերում։

Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ հարվածները նպատակ ունեն կանխելու «Հեզբոլա»-ի վերախմբավորումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանի հարավային շրջաններին. կա 9 վիրավոր
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը զգուշացնում է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին